ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ո՞րն էր նպատակը, Զ. Բալայանն ասել է, որ մենք ազատագրվել ենք պարսկական լծից եւ անցել ենք քրիստոնեական Եվրոպայի միակ գերտերությանը, նպատակը ո՞րն էր՝ քրիստոնեական արժեքների իրական դաշտում ապրել եւ գոյատեւել, սա էր մեր երազանքը»:

Պարգեւ սրբազան «ԳԱԼԱ»

Որքան որ գիտենք պատմությունից, դարեր շարունակ հայ ժողովրդի հիմնական երազանքը եղել է անկախ պետականություն ունենալը եւ օտարի լծի տակ չմնալը: Իսկ լուծը մնում է լուծ՝ անկախ նրանից, թե քրիստոնեական երկրի լուծն է, մահմեդական, բուդդայական, թե այլ: Եվ ցավալի է, որ սա չի գիտակցում բարձրաստիճան հոգեւորականը, որը միշտ հայրենասիրությունից խոսելիս բառեր չի շռայլել, իսկ հիմա տարօրինակ կերպով պաշտպանում է Զորի Բալայանի տեսակետը եւ խոսում բոլորիս անունից, բոլորիս երազանքների մասին: Իսկ մեր երազանքը ոչ միայն ռուսի լուծը չէ, այլեւ նման աշխարհիկ ու հոգեւոր առաջնորդներ ունենալը չէ:




Լրահոս