Գյումրու օրվան նվիրված տոնակատարությունը վերջացավ, սակայն Գյումրու նախկին ու ներկա քաղաքապետերի լուռ պատերազմի մասին լուրերը շարունակվեցին նոր թափով:
Օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած տոնակատարությունը նվիրված էր քաղաքի 2787-ամյակին: Նշենք, որ տոնը շարժական է եւ հիմնականում հոկտեմբեր ամսին է նշվում: Եվ հետաքրքիրն այն է, որ ընտրություններից հետո առաջին անգամն էր, որ նոր ձեւավորված իշխանությունը գյումրեցիների հետ միասին տոնեց քաղաքի տարեդարձը. հոկտեմբերի 13-ին Գյումրիում ներկա էին ՀՀ վարչապետը, նախարարներ, պատգամավորներ:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Վարդան Ղուկասյանը շատ է նեղվել, որ չի կարողացել անձամբ «Live» ունկնդրել ՀՀ վարչապետի էքսպրոմտ կատարումը ու մի լավ ծափահարել: Համաձայն տեղեկատվության` տոնի նախօրեին Ղուկասյանը ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին հիշեցրել է, որ չմոռանա հրավիրատոմս հանձնել իրեն. հրավիրատոմս ասելով՝ նա առավել շատ նկատի է ունեցել տոնի ընթացքում ներկայությունն առաջին շարքում` բարձրաստիճան հյուրերի կողքին: Սակայն Բալասանյանն էլ հստակ ու կոպիտ պատասխանել է, թե հույս չունենա, նաեւ խորհուրդ է տվել, որ հրաժարվի այդ օրը տոնին ներկա գտնվելու գաղափարից: Ի պատասխան` Վարդանիկը սպառնացել է Բալասանյանի ինչ-որ մութ գործեր ջրի երես հանել: Այսպիսով՝ Գյումրու տարեդարձի տոնից հետո հավելյալ լարվածություն է մտել նախկին ու ներկա քաղաքապետերի միջեւ:
Երբ կապ հաստատեցինք Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, նա, անմիջապես իմանալով, որ լրագրողի հետ է խոսում, անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց զանգերին: Իսկ Գյումրու քաղաքապետարանից մեզ այդպես էլ չհստակեցրին` Վարդան Ղուկասյանին հրավիրատոմս ուղարկել են, թե ոչ: Միայն ասացին, որ այդ հարցին պատասխանել չեն կարող: Այս խուսափողական իրավիճակից, այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ ինչ-ինչ խմորումներ, ամենայն հավանականությամբ, դեռ ընթանում են: Գյումրու տոնը նոր սկիզբ էր:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ