Երկու ամսից Հայաստանի՝ շուրջ 700 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ինչպիսի մթնոլորտ է մարզերում, եւ ում թեկնածությունն են պաշտպանելու ՀՀ մարզպետները՝ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանից:
-Պարո՛ն Գյոզալյան, կներկայացնեք, թե ինչ պատկեր է Արագածոտնի մարզում առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ:
-Մի քիչ վաղ է այդ հարցով խոսելը, հիմա ընտրական տեղամասերի խնդիրներն ենք լուծում, ուրիշ ոչ մի բան չկա: Դեռ առաջադրում չկա: 70 համայնքներում են տեղի ունենալու ընտրութուններ:
-Իսկ Դուք որոշե՞լ եք՝ ում եք սատարելու:
-Չէ, չէ, դեռ շուտ է:
-Պարո՛ն Գյոզալյան, տեսակետ կա, որ իշխող ՀՀԿ-ն փորձում է նոր դեմքեր առաջ բերել՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:
-Գիտեք ինչ, լավն էլ կա, վատն էլ կա, ընդհանուր ազգաբնակչությունն է որոշում լավն ու վատը: Եթե գյուղը հակված է հնին պաշտպանելու, բնական է՝ այդ մարդը անցնում է: Իմ մոտեցումը հետեւյալն է. ես լավի, լավ աշխատողի կողմնակիցն եմ, կլինի նոր, թե հին:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ