Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի տարածքում խաղաղ իրավիճակը պահպանվում է: Այստեղ է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:
«Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ առայժմ գրոհի կամ որևէ այլ գործողության չեն նախապատրաստվում: Այլ մանրամասներ փոխոստիկանապետը չհաղորդեց: