“Երևան մոլի” բացման ժամկետը հետաձգվում Է մինչև փետրվար ամիս: Այս մասին “Հայկական ժամանակ” օրաթերթի թղթակցին հայտնել են առևտրի և ժամանցի կառուցվող կենտրոնի անվտանգության աշխատակիցները:
“Երեւան մոլի” բացումը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախատեսված Էր կատարել հոկտեմբերի մեջ: Անգամ սեպտեմբերի սկզբում սեփականատերերը հաշվարկներ ունեին, որ կարող են մեկուկես ամսում առևտրի մեկնարկը տալ: Դրա համար անհրաժեշտ Էր ընդամենը նորակառույց շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել: Իսկ դրա հետնամասում կառուցվող նոր շենքը, որտեղ տեղ Է հատկացված ֆրանսիական “Կարֆուր” մանրամեծածախ առևտրով զվաղվող ընկերությունը, նախատեսվում Էր շահագործել ավելի ուշ:
Մանրամասներն այսօրվա համարում