Հիմա տղաները մենակ են, հոսանքազրված, տմարդի վիճակում, և դա իշխանության պատկերն է. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորենացու փողոցում նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում խոսքով «Սասնա ծռեր» խմբի անդամները հայրենասեր և գրագետ քայլեր են կատարել, բաց թողնելով պատանդներին, բացի ոստիկանի սպանությունից. «Հիմա տղաները մեն-մենակ են, հոսանքազրված, տմարդի վիճակում, և դա իշխանության պատկերն է: Իշխանությունն ահաբեկիչ է այսօր, և մեր տղաները պիտի վայելեն ժողովրդի զորակցությունը»:

Նա նաև նշեց, որ քանի չկա լեգիտիմ իշխանություն այս վիճակը շարունակվելու է. «Մենք այստեղ ենք, որպեսզի այլևս արյունահեղություն չլինի, և եթե զենք վայր դրվի, պիտի սկսվի իշխանության կողմից»:




Լրահոս