Թուրքիայում հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Հաքքարի նահանգում զինված հարձակում է իրագործվել ոստիկանական բաժանմունքի վրա, փոխանցում է СNN Turk հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ հարձակման արդյունքում 2 մարդ է զոհվել, ևս 11-ը վիրավոր է:

СNN Turk-ը հայտնում է նաև, որ ևս մեկ հարձակում է իրագործվել Սիիրթ նահանգում, որի արդյունքում 3 մարդ է զոհվել:

Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK):




Լրահոս