BBC-ի ռազմական փորձագետները հայտնել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սկսել են նոր մահաբեր ռումբ կիրառել, փոխանցում է BBC News-ը:
Մասնագետների խոսքով՝ պայթուցիկի քիմիական կազմը տարբերվում է սովորական պայթուցիկի կազմից:
Մասնագետները հիշեցնում են, որ երբ հուլիսի 3-ին Բաղդադում պայթյուն էր տեղի ունեցել, ականատեսներն ուշադրություն էին դարձրել մանրուքների վրա. պայթյունի վայրում ձագար չէր հայտնաբերվել, ինչպես նաև մոտակա շենքերը չէին տուժել:
«Նման պայթուցիկ դժվար է ստեղծել: «Իսլամական պետություն»-ը մտածված է գործում»,-BBC-ին պատմել է փորձագետներից մեկը: