Պայթյուններ և կրակոցներ են հնչում ՊՊԾ գնդի տարածքում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Վերջին մեկ ժամում պայթուններ են հնչում ՊՊԾ գնդի տարածքում: Դիմում ենք պատկան մարմիններին բացատրություն տալ, թե ինչ է կատարվում այնտեղ: Կես ժամում պատասխան չտալու դեպքում դիմում ենք մեր քաղաքացիներին գնալ Խորենացի փողոց և տեղում ոստիկանությունից պահանջել բացատրություն»:

Հավելենք, որ պայթյունների մասին ահազանգել են նաև ուղիղ եթերում աշխատող լրատվամիջոցներն ու տարածքում ապրող քաղաքացիները:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը մինչեւ ժամը 17.00 վերջնաժամկետ  տվեց «Սասնա ծռեր» խմբին զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու համար:

Տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր Սվետլանա Բաբայանը:




Լրահոս