Հովհաննես Հովսեփյանն առաջարկում է բարձրացնել իր և տեղակալների աշխատավարձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը վաղվա նիստում քննարկելու է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնյային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները՝ սահմանելով համապատասխանաբար 12, 10 և 8.5 գործող 10, 8.5 և 7.5-ի փոխարեն:

Ըստ այդմ, ստացվում է, որ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը նախագիծ է ներկայացրել, որով ցանկանում էր բարձրացնել իր և իր տեղակալների աշխատավարձերը: Օրենքի փոփոխությամբ, առաջարկվում է բարձրացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները՝ սահմանելով համապատասխանաբար 12.0, 10.0 և 8.5 գործակիցներով:




Լրահոս