Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում երեկ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային վիրավորումից մահացած 20 –ամյա Գևորգ Հարությունյանը ընտանիքի միակ զավակն էր: Գեւորգ երկու ամսից զրոացրվելու էր:
ArmLur.am-ի հետ զրույցում Գևորգի հարազատներից Անուշը հայտնեց, որ Գևորգի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում:
«Դեպքը տեղի էր ունենցել երեկ 15.00-ի կողմերը: Գիտենք միայն, որ ընկերն ականի վրա վիրավորվել է, ինքը վազել է օգնելու, սակայն արդյունքում ինքն էլ է ականի վրա պայթել: Մինչև հասցրել են հիվանդանոց արնահոսելով մահացել է»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ ՝ Գևորգի ծանր պայմաններով ապրող, բազմաչարչար ընտանիքի զավակ էր: Մեծ դժվարություններով են պահել և մեծացրել իրենց միակ զավակին:
Գևորգը մինչև բանակ զորացրվելը, հաճախել էր խոհարարական դասընթացների:
Հավելենք, որ դեպքի մանրամսները պարզելու համար կատարվում է հետաքննություն:
Լիդա Եղիազարյան