ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար հրապարակավ ներողություն խնդրեց, այնուամենայնիվ, մինչ օրս՝ արդեն նոյեմբերի թոշակների բաշխման գործընթացում թերությունները դեռ չեն շտկվել. ոչ միայն նախօրեին, այլեւ երեկ «Հայփոստ»-ի՝ Երեւան քաղաքի բազմաթիվ բաժանմունքներում թոշակառուների մեծ հերթեր էին գոյացել: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած 74-ամյա Էմմա Խնկոյանը զայրացած պատմեց. «Թոշակ ստանալու հերթի մեջ մի կնոջ շաքարն էր բարձրացել, մյուսի՝ ճնշումը: Բալի՛կ ջան, հասկացե՛ք, մեղք է էս ժողովուրդը, մեղք»: Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, թե ծառայության պաշտոնական կայքէջով եւ լրատվական տարբեր կայքերով նախապես հայտարարվել է, որ այս ամսվա թոշակը բաժանվելու է նոյեմբերի 4-ին՝ կեսօրից հետո: Միայն թե չեն հաշվարկել, որ թոշակառուները կայքեր չեն մտնում:




Լրահոս