Տիգրան Մանսուրյանն այժմ ուղևորվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ը՝ Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը և Ռոբերտ Ամիրխանյանը:

Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` Հատուկ Քննչական կոմիտեից Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպման թույլտվությունը ստացվել է:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդիպել է Տիգրան Մանսուրյանի հետ, այժմ նրանք միասին ուղևորվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ը հանդիպման:




Լրահոս