«Պավել Մանուկյանն իր ազատագրած հողում մի կտոր սեփական հող չունի». Արցախյան պատերազմի հերոսի կինն ու դուստրը` կատարվածի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան պատերազմի հերոս, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի կինն ու դուստրն ապրում են Երևանում՝ վարձակալած բնակարանում: Ինչպես հայտնի է, Պավել Մանուկյանն ու իր որդին վիրավորվել են հուլիսի 27-ի գիշերը՝ ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, որից հետո նրանք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ այնուհետև նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ArmLur լրատվականն այցելել է Մանուկյանների տուն, հանդիպել կնոջն ու դստերը, ովքեր, սակայն այնքան էլ հակված չէին խոսել տեսախցիկի առջև: Այնուամենայնիվ, Պավելի դուստրը՝ Ասպրամը ArmLur.am-ի հետ զրուցում խորը ափսոսանքով նկատեց, որ իր հայրը կռվել է թշնամու դեմ հանուն մեր սահմանների խաղաղության, իսկ այսօր ինքն իր ազատագրած հողում մի կտոր սեփական հող չունի:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Լիլիթ Շաբոյան, Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս