Ինչո՞ւ վթարավտանգ իրավիճակներում ՃՈ-ն չի համագործակցում տեսախցիկների պատասխանատուների հետ. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Քամուց տապալված հեծանվակայանատեղին ժամեր շարունակ վտանգավոր իրավիճակ էր ստեղծում Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկով երթևեկող ավտոմեքենաների համար, սակայն որևէ ծառայություն չէր մոտենում վտանգը չեզոքացնելու։ Վտանգավոր «օբյեկտը» հատկապես անտեսանելի էր Լուսավորչից դեպի Արշակունյաց թեքվող վարորդների համար։ Ինչո՞ւ նման դեպքերում ճանապարհների երթևեկության համար պատասխանատուները, որոնց թվում է նաև ճանապարհային ոստիկանությունը, արագորեն չեն արձագանքում իրավիճակին։

Եթե նույնիսկ այդ հատվածով «վաղուց» պետավտոտեսուչ չէր էլ անցել, ապա Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկում տեղադրված տեսախցիկն ամեն ինչ ֆիքսում է։ Գուցե նման վթարավտանգ իրավիճակներում տեսախցիկների պատասխանատուները համագործակցե՞ն ճանապարհային ոստիկանության հետ՝ հարցը արագ կարգավորելու նպատակով, թե՞ տեսախցիկները միայն վարորդներին տուգանելու և իրենց փողի տերն են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս