Միայն մեկ կենտրոնի ցուցումով կատարված գործողություններ են. փաստաբանը` Խորենացու դեպքերի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարի թաղի այն բնակիչներին, ովքեր օգնություն են ցուցաբերել հավաքի մասնակցիներին, տարել են ոստիկանություն, և նրանց ճակատագրերն այժմ անհայտ են, ըստ էության` թվական տվյալներ չեն ասում, որպեսզի պարզ չլինի, թե ում ինչի համար են բերման ենթարկել, և նրանց անհրաժեշտ պաշտպանություն ցուցաբերել հնարավոր չլինի,- այսօր լրագրողնրեի հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը:

Փաստաբանը նաև նշեց, որ մի շարք  անձանց բերման ենթարկելու փաստն ուղղակի քաղաքական հալածանք է: Ինքը կասկած չունի, որ նրանք քաղբանտարկյալներ են. «Նույն բերման ենթարկելու, ձերբակալությունների ընդհանրական պատկերը տպավորություն է ստեղծում, որ ամբողջը մեկ կենտրոնից, մեկ մարդու կողմից կազմված որոշումներ են, և ցուցումներն էլ եղել են միայն մեկ կենտրոնից»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս