ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ Իրաքի եզդիների անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի մոտ հարգանքի տուրք են մատուցել երկու տարի առաջ եզդիների նկատմամբ կատարված վայրագությունների հիշակատին: Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին եւ եզդի համայնքի մի խումբ ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել 2014թ. օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» կողմից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում իրականացված ցեղասպանության շուրջ 12 հազար անմեղ եզդի զոհերի հիշատակին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ քննությունների անցկացման համար դիմորդը որքա՞ն գումար պետք է վճարի:

Անի Հայրապետյան (25 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում. պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները, 1-ին ու 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից, հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ կառավարությունն այս տարի (2016թ.) հատկացրել է 13.787 տեղ ՀՀ պետական բուհերի համար: Վերջին տվյալներով՝ մրցույթին դիմել է 11.375 հոգի: Ի դեպ, այս թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 400-ով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Կուտակային բաղադրիչին ժամկետային զինծառայողները, ուսանողները եւ դեկրետային արձակուրդի մեջ գտնվող կանայք մասնակցո՞ւմ են, թե՞ ոչ:

Միլենա Խաչատրյան (29 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) Եթե կուտակային բաղադրիչի ներդրման պահին 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված քաղաքացին համարվում է գործազուրկ, ուսանող է, գտնվում է պարտադիր ժամկետային զինծառայության, երեխայի՝ մինչեւ 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի մեջ, ապա այդ փուլում համարվում է պարտադիր բաղադրիչի «պասիվ մասնակից»: Սա նշանակում է, որ այն պահին, երբ քաղաքացին սկսի աշխատել որպես վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր եւ ստանա բազային եկամուտ, այդ պահից սկսած էլ կկատարի նպատակային սոցիալական վճարներ:
Սակայն մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու առաջին երկու տարիների ընթացքում (18.000 դրամ նպաստ ստանալուն զուգահեռ) դեկրետային արձակուրդում գտնվող մասնակցի համար կատարվում է նպատակային սոցիալական վճար՝ ամսական 8000 դրամ, որից 5000 դրամը կատարում է պետությունը, իսկ 3000 դրամը՝ գործատուն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչեւ կենսաթոշակային տարիքի լրանալը: Եթե կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է աշխատել, ապա նա ազատվում է պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունից, սակայն նա իր կամքով կարող է շարունակել մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին: Մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակցի համար պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում: Մասնակցի կողմից պարտադիր կուտակային վճարները պետք է կատարվեն, քանի դեռ մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցից չի ստացել կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ դիմում:




Լրահոս