Ադրբեջանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը ճշգրտման կարիք ունի: Այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ այսօր հնարավորություն կա քննարկել տարածաշրջանի անվտանգության հարցերը: Բացի այդ, մենք ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր ունենք, որոնք ճշգրտման կարիք ունեն: Համոզված եմ, որ մենք այդ հարցերին լուծում կտանք»,- ասել է Շոյգուն:
Հասանովն իր հերթին ընդգծել է, որ Շոյգուի այցը «մեծ նշանակություն ունի երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համար»:
Բացի այդ, հաղորդվում է, որ Շոյգուն հանդիպում կանցկացնի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: