Թուրքիայի իշխանությունները հետ են կանչել Շվեդիայի դեսպանին՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Վիեննայի օդանավակայանում վազող տողը տեղեկություն է հեռարձակել այն մասին, որ Թուրքիայում թույլատրվում է սեռական կապ 15 տարեկանից ցածր երեխաների հետ, որը հեռացվել էր Թուրքիայի ԱԳՆ-ի միջամտությունից հետո:Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հետ էր կանչել Ավստրիայի դեսպանին:
Օգոստոսի 14-ին Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալլստրեմն իր թիվթերի էջում գրել էր, որ Թուրքիայի որոշումը պետք է չեղյալ հայտարարվի:
«Դա սկանդալ է, երբ արտաքին գործերի նախարարը թվիթերում հաղորդագրություն է թողնում՝ հիմնված կեղծ լուրերի կամ սպեկուլյացիայի վրա»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ դեսպանը հետ է կանչվել: