ՀՀԿ-ն բոյկոտում է, ընդդիմությունը` պայքարում, ակտիվիստները` սատարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես գիտենք, կենսաթոշակային հիմնադրամի ստեղծման հետ կապված բողոքների արդյունքում ընդդիմությունը 44 ստորագրություն էր հավաքել ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ, որի ընթացքում պետք է քննարկվեր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր բաղադրիչի գործադրումը 2014-ի հունվարի 1-ից 2015-ի հունվարի 1 տեղափոխելու հարցը: Այս մասին գրում է Lurer .com-ը:
Հանրապետական կուսակցությունը նիստից րոպեներ առաջ քաղաքական որոշում է կայացրել բոյկոտել նիստը` քվորում չապահովել: Ըստ կանոնակարգի` ևս երկու գրանցում կլինի՝ ժամը 13:30-ին և 14:30-ին: 
Նշենք նաև, որ այս պահին ԱԺ-ի դիմաց հավաքվել են տասնյակ ակտիվիստներ` ընդդիմադիր պատգամավորներին սատարելու:
Նրանց ձեռքին կան պաստառներ` ,Մենք ուզում ենք ունենալ ընտրության իրավունքե, ,Ձեռքներդ հեռու մեր աշխատավարձերիցե գրառումներով:
Լուսանկարը` Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից




Լրահոս