ՇԱՆԹԻ ՑԱՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) հիշեցրել է. «Շանթը՝ 1990թ. մարտին Կոմիտասի այգում միմյանց արյուն խառնած, արյամբ երդվյալ հրամանատարներից մեկն է: Նրանք 13-ն էին: Երդումն էր. «Մինչեւ վերջ հավատարիմ մնալ ազգին, ժողովրդին, երկրի սահմանների պաշտպանությանն ու Արցախյան ազատագրական պայքարին, եւ երբեք չխառնվել երկրի ներսում տարվող քաղաքականությանը»: Որպեսզի անտեղյակները պատկերացում կազմեն, թե ովքեր են եղել այդ 13 երդվյալները, կասեմ միայն նրանց անունները, որոնք ֆիզիկապես մեզ հետ չեն՝ լուսահոգիներ Վազգեն Սարգսյան, Աշոտ Նավասարդյան, Սամվել Գեւորգյան, Միշա Մխեյան (Վոժդ), Արմենակ Արմենակյան, Վահան Զատիկյան, փառք իրենց, իսկ ողջ մնացածներիցս կուզեմ հիշատակել Շանթ Հարությունյանի անունը:
Ես չեմ խրախուսում Շանթի արածը, բայց լինում են պահեր, երբ հոգու ցավից ձեռքդ ես կոտրում երկաթին խփելով: Շանթինը հոգու ցավ էր, հոգու ցավ»:




Լրահոս