Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թամաս դե Մեզիերը հայտարարել է երկրում մուսուլմանուհիների համար փարանջա կրելու հնարավոր մասնակի արգելքի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք այդ առաջարկությունը ցանկանում ենք օրինականացնել: Դա անհրաժեշտ է մեր հասարակությունում ապրելու համար»,-գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում ասել է Մեզիերը:
Գերմանիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ «դա վայել չէ բաց և ազատ երկրի համար»:
Ֆրանսիայում փարանջայի ամբողջական արգելքն ընդունվել է 2011թ.: