Ռուս զինծառայողները լքել են իրանական ավիաբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս զինծառայողները լքել են իրանական Համադան քաղաքը: Տվյալ տեղեկությունը հաստատել է Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Նրա խոսքով՝ բազան կիրառելու հետագա խոչընդոտներ չկան:

«Անհանգստության համար հիմքեր չկան: Եթե մեր երկու երկրների ղեկավարություններն անհրաժեշտ համարեն, ապա որևէ խնդիր չի կարող լինել»,-ասել է Ջաղարյանը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերն առաջին անգամ օգտագործեցին Համադան ավիաբազան ահաբեկչական խմբավորումների դեմ ավիահարվածներ հասցնելու համար:




Լրահոս