ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես իր խոսքում հղում է անում տարբեր վարկանիշային տվյալներին՝ հպարտանալով, թե այս կամ այն աղյուսակում մեր երկիրն առաջընթաց է գրանցել: Սակայն իրական կյանքում բոլորս մեր մաշկի վրա զգում ենք հակառակը: Պարզվում է՝ «տնտեսական այդ հրաշքը» արհեստական է, գնովի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վարչապետի սանիկ Դավիթ Սարգսյանը, որն այժմ զբաղեցնում է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ գումարներ է ծախսում Հայաստանին միջազգային վարկանիշների տրամադրման համար: Նախարարությունը միայն 88 մլն 200 հազար դրամ կամ 217 հազար դոլար է ծախսել Fitch Ratings LTD ընկերությունից եւ 48 մլն 510 հազար դրամ կամ մոտ 120 հազար դոլար էլ Moody|`s Investors Service-ից վարկանիշ ձեռք բերելու համար: Ահա թե ինչպես են Սարգսյանները 35 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում մոտ 337 հազար դոլարով «վարկանիշ գնում»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ