Հրդեհ ակնաբուժական կենտրոնի հիվանդասենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Ֆուչիկի փողոցի թիվ 30 հասցեում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 5-րդ հարկում, այսօր՝ նոյեմբերի 21-ին, գիշերը ժամը 04:20-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կենտրոնի 605-րդ սենյակում: Ամբողջությամբ այրվել է մեկ մահճակալ՝ ներքնակով: Ներսում գտնվել է 73-ամյա Է. Ն.-ն, ով հրդեհի հետեւանքով չի տուժել եւ տեղափոխվել է այլ հիվանդասենյակ:




Լրահոս