Քայլերթ` ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սույն թվականի նոյեմբերի 25-ին” ժամը 13:30-ին “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիան կազմակերպում է քայլերթ՚ ազդարարելով Ընդդեմ գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի մեկնարկը: Երթը կսկսվի Տերյան փողոցի՚ Ուսանողական այգուն հարող հատվածից, Հայաստանի ագրարային համալսարանի կողքից: Այն կշարունակվի կենտրոնական մի շարք փողոցներով և կավարտվի Սիրահարների այգու մոտ:
Քարոզարշավն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, կանանց իրավունքները բարձրաձայնելուն և նրանց ձայնը լսելի դարձնելուն:
Ընդդեմ գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը սկսվում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը:
Այս 16-օրյակը ներառում է նաև այլ կարևոր օրեր. Նոյեմբերի 29՝ Կանանց մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օր, Դեկտեմբերի 1՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Դեկտեմբեր 6՝ Մոնրեալի կոտորածի օր:
“Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիան կոչ է անում բռնությունը չհանդուրժող բոլոր անձանց միանալու քայլերթին:
Միասին կարող ենք կանխել բռնությունըե:
“Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիա




Լրահոս