Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ենոքավան գյուղի բնակիչ, 30-ամյա Վահրամ Օրդինյանն իր վարած ГАЗ 66 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով գյուղի անտառամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Իջևանի ԲԿ են տեղափոխվել Վահրամ Օրդինյանը, 54-ամյա Համլետ Վարդանյանը և Գետահովիտ գյուղի բնակիչ 23-ամյա Գառնիկ Պետրոսյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում Ենոքավան համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը հայտնեց, որ տղաների վիճակը լավ է, լուրջ վնասվածքներ չկան:
«Ամենաուշը երկու օրից կգան գյուղ: «Պադյոմ» է եղել, ավտոն շուռ ա եկել: Նոր եմ մոր հետ խոսացել, ասեց ամենաուշը երկուշաբթի տանը կլինի, ամեն ինչ նորմալ ա»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ վարորդ Վ. Օրդինյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Լուսանկարը` shamshyan.com-ի: