Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-3-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավային` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 30-31-ն էապես չի փոխվի, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝
Օգոստոսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: