Նախագահականում քննարկումներ են. համաներում հայտարարելու նախագիծը պատրաստ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նստավայրում քննարկումներ են կազմակերպվել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են դատաիրավական համակարգի ներկայացուցիչները: Նախագիծը, կարելի է ասել, գրեթե պատրաստ է, եւ այդ քննարկման ընթացքում վերջին ճշգրտումներն են իրականացվել: Մեր տեղեկություններով՝ համաներման նախագծի մշակումը նախատեսվում է ավարտել մինչեւ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը` սեպտեմբերի 12-ը:

Այս տեսանկյունից ուշագրավ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը: Հնարավոր համաներման մասին լուրերի տարածվելուց հետո դատապարտյալները ամեն կերպ ձգտում են խախտում թույլ չտալ, որպեսզի համաներմամբ նախատեսվող պատժի մեղմացումից չզրկվեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս