Վարդան Ղուկասյանի փեսան Արթուր Բաղդասարյանի կուսակցության ավագանու ցուցակի չորրորդ հորիզոնականում է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Գյումրիում Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակի չորրորդ հորիզոնականում գտնվող Ավետիս Առաքելյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է:

Գյումրիում ՀՎ-ի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Հովհաննես Մաոգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, թե Ավետիս Առաքելյանի հետ իրենք ընտանիքներով են մտերիմ։ Վերջինս վերջերս է անդամակցել ՀՎ-ին և «Գազպրոմ Արմենիայում» ճարտարագետ-չափագետ է: Այդպիսով, արդեն բացահայտ է դառնում, որ հոկտեմբերի 2-ի այդ ընտրություններին Վարդան Ղուկասյանն աշխատելու է Հովհաննես Մարգարյանի և Հայկական վերածնունդի օգտին։ Մարգարյանը չհերքեց նաև այս հնարավորությունը։ «Ավետիսը քաղաքում ճանաչված տղա է, երկու բուհ է ավարտել, լավ իրավաբան է։ Իսկ ինչ վերաբերում է պաշտպանելուն, կսկսի քարոզարշավը, ամեն մարդ իր տեսակետը կհայտնի»,- ասաց նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս