Առաջին պահից մեզ բոլորը խաբել են՝ սկսած նախագահից. Պերմյակովի հարազատները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Ավետիսյանների սպանությունից մեկուկես տարի անց այսօր լրագրողները և նրանց բարեկամները հնարավորություն ունեցան մտնել Ավետիսյանների տուն: Ավետիսյանների հարազատները պատասխանեցին լրագրողների հարցերին, նշելով, որ չեն հավատում, թե Պերմյակովը միայնակ է կատարել այդ սպանությունները:

Լուսինե Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ դատավարությունը ոչ մի հարցի պատասխան այդպես էլ չտվեց. «Առաջին պահից մեզ բոլորը խաբել են՝ սկսած հանրապետության նախագահից։ Առանց մեզ դատն արել ու փակել են, մենք ամեն ինչից դժգոհ ենք։ Մենք չունենք իշխանություններ: Յոթ հոգու սպանեցին, որոնցից երկուսը մանկահասակ, ինչո՞ւ պիտի պատասխան չտան, պիտի բոլորը պատասխան տան, արյունն անպատասխան է մնացել», – հավելեց նա:

Նա կարծիք հայտնեց, որ Պերմյակովը միայնակ չի գործել, դրա համար էլ երբ հարցնում են՝ ինչու ես նման քայլի գնացել լռում է:  Հարցին, թե որն է լինելու իրենց հետագա անելիքը, Լուսինե Ավետիսյանը պատասխանեց. «Մենք քաղհայց ենք ներկացրել, որ թեկուզ չնչին հարված ստանա Ռուսաստանը, մենք արել ենք, որ պատժվեն իրենք:»




Լրահոս