Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի առողջական վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատել: Այս մասին ասվում է երկրի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեկ գիշերը նրա վիճակը կտրուկ վատացել է, և բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում երկրի ղեկավարի առողջական վիճակը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նաև կառավարությունում հաստատել են, որ Քարիմովը հոսպիտալացվել էր ինսուլտով:
Ավելի վաղ ուզբեկական և համաշխարհային այլ ԶԼՄ-ներ հայտնել էին Ուզբեկստանի նախագահի մահվան մասին: