2017թ. խորհդարանական ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանից հետաքրքրվեց, թե պատգամավորը ինչպե՞ս է պատկերացնում Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանը:
-Պարո՛ն Պողոսյան, 2017թ. ընտրություններին ընդառաջ, ինչպիսի՞ քաղաքական աշուն եք կանխատեսում:
-Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանը պետք է լինի ոչ միայն թեժ, այլ նաև հետաքրքիր: Ուրախ կլինեմ համակարգային նոր փոփխություններ տեսնել: Ունենանք նոր կառավարություն, նոր շունչ: ՏԻՄ ընտրությունները ազնիվ անցնեն, կարողանանք հասկանալ, որ կարելի է նոր շունչ մատուցել նաև ընտրական համակարգին: Քննարկումներ լինելու են, իսկ դրա հետ միասին, եթե չունենանք փոփոխություններ, ապա միգուցե այլ զարգացումներ կլինեն: Հուսանք, որ կլինեն աշխատանքային, և այդ աշխատանքները նվիրված կլինեն Հայաստանի հզորացմանն ու զրագացմանը:
Լիդա Եղիազարյան