Անդրիաս Ղուկասյանին տեղափոխել են բուժմաս. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Ոտքի՛, Հայաստա´ն» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ամուսնուն տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս` հացադուլից դուրս գալուց հետո ստուգումներ անցկացնելու համար:

Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից` նշելով, որ վերականգնողական աշխատանքներ են, և որևէ լուրջ խնդիր չկա:

Հիշեցնենք, որ ԱՆդրիաս Ղուկասյանը մոտ մեկ ամիս հացադուլի մեջ է եղել` ի նշան բողոքի: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:

Նրա աջակիցները սեպտեմբերի 8-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ  կքննարկվի Անդրիասի պաշտպանների կողմից ներկայացված գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, կանցկացնեն բողքոի ակցիա՝ ընդդեմ Ղուկասյանի ապօրինի կալանավորման:




Լրահոս