ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ավան վարչական շրջանում

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն այցելել է Ավան վարչական շրջանի դպրոցներ եւ շնորհավորել աշակերտներին ու մանկավարժական անձնակազմին՝ նոր ուսումնական տարվա առթիվ: Նա ձեռքը դրել է աշակերտներից մեկի գլխին: Սովորության համաձայն՝ ձեռքը որեւէ մեկի գլխին դնել՝ նշանակում է իր կարգավիճակը փոխանցել տվյալ անձին: Այս դեպքում հետաքրքիր է՝ Ռ. Սարգսյանն աներորդու իր կարգավիճակն է փոխանցում, թե՞ պատգամավորի: Հիշեցնենք, որ Ռ. Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե անհատ ձեռնարկատերն ի՞նչ դրույքաչափով է կատարում նպատակային սոցիալական վճարները:

Իրինա Մելքոնյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող եւ ընդհանուր հարկման դաշտում գտնվող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6,000,000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել նպատակային սոցիալական վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից:
Եթե մասնակցի՝ տարեկան կտրվածքով բազային եկամուտը գերազանցում է 6,000,000 դրամը, ապա այդ մասնակցի օգտին պետական բյուջեից տարեկան վճարի չափը կազմում է 3,000,000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը վճարվում է մասնակցի կողմից:
2. Անհատ ձեռնարկատերը պարտավոր է ամսական կատարել նպատակային սոցիալական վճար 5000 դրամի չափով, եթե հանդիսանում է.
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող, կամ
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեություն իրականացնող, կամ
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող:
Սահմանված գումարը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված նպատակային սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն, իսկ ամսական 5000 դրամի չափով մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նրանք (անհատ ձեռնարկատերերը) չեն կատարում նպատակային սոցիալական վճարներ: Այս դեպքում այս մասնակիցների համար պետական բյուջեից նույնպես հատկացումներ չեն կատարվի:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ի՞նչ ժամկետում է կատարվում ապոստիլով վավերացումը:

Կարինե Հասրաթյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո երկու աշխատանքային oրվա ընթացքում: Քաղաքացիները ապոuտիլ դրված փաuտաթղթերը կարող են uտանալ 2-րդ աշխատանքային oրվա ժամը 16.00-ից 17.00-ը: Փաuտաթղթի վրա ապոuտիլը կարող է դրվել նաեւ դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո մեկ աշխատանքային oրվա ընթացքում՝ լրացուցիչ արտաբյուջետային վճարի դիմաց:
Ընդ որում, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային oրվա ժամը 10.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, ապա դիմողը ապոuտիլ դրված փաuտաթղթերը կարող է uտանալ հաջորդ աշխատանքային oրվա ժամը 16.00-ից 17.00-ը, իuկ եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային oրվա ժամը 14.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, ապա՝ հաջորդ աշխատանքային oրվա ժամը 16.00-ից 17.00-ն:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանձին փաuտաթղթերի իuկությունը ճշտելու համար գործակալության պետի կողմից ապոuտիլ դնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 5 oրով, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի կողմից` մինչեւ 10 oրով, իuկ ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ մինչեւ 15 oրով: Նշված դեպքում դիմողին մեկ oրվա ընթացքում տրվում է գրավոր պատաuխան, որում նշվում է ապոuտիլ դնելու ժամկետի երկարացման պատճառների մաuին` ժամկետը երկարացնող անձի uտորագրությամբ:




Լրահոս