Հանրապետությունում ընթացող ՏԻՄ ընտրություններից ամենաուշագրավն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում է: Այստեղ առաջադրվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը կալանքի տակ է գտնվում:
Բացի «Միայնակ գայլից»՝ առաջադրվել են նաեւ գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանն ու Նորայր Հակոբյանը: Ծաղկահովիտում թեժ ընտրություններ են սպասվում:
Այս կապակցությամբ ArmLur.am-ը զրուցեց Արայիկ Խանդոյանի մոր՝ Ռիմա մայրիկի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն մասնակցել է ընտրություններին, և հուսով է, որ Արայիկի ձայները կբավարարեն համայնքի ղեկավար անցնելուն:
«Պիտի որ անցնի, եսիմ էէէ»,- ասաց նա: