Ուռճացված ընտրացուցակների հետևանքները. ինչ արձանագրվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած կիրակի Հայաստանի 317 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Պաշտոնական տվյալներով այն համայնքները որտեղ ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել, ըստ ընտրացուցակների ունեն 647 հազար ընտրող, որոնցի քվեարկությանը մասնակցել է 320 հազարը կամ նույն է թե 49,4 տոկոսը: Այսինքն, ըստ վերը բերված թվերի, մասնակցության ցուցանիշը շատ ցածր է եղել:

Իրականում, պարզապես ընտրական ցուցակները առնվազն 40 տոկոսով ուռճացված են: Այսինքն, եթե ընտրացուցակներում ներառված, բայց բացակա ընտրողների տվյալները հանենք, ապա կստացվի, որ իրականում ընտրություններին մոտ 80 տոկոս մասնակցություն է արձանագրվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին եւս Հայաստանի մոտ 300 համայնքներում պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ: Այդ ընտրությունների հիմնական ինտրիգը լինելու է Գյումրիի եւ Վանաձորի ավագանիների ընտրությունները:




Լրահոս