![](https://armlur.am/wp-content/uploads/2016/09/1A3CFFDA-DAE1-4F30-B71F-6CE6DC38C8D7_cx23_cy12_cw55_w987_r1_s_r1.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երեկ Երևանում անկախության 25-ամյակին նվիրված շքերթից հետո երկրի պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացվել:
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել հետախուզական գործունեության բոլոր տեսակների ամրապնդմանը՝ «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց նշանակության գնահատման և դրանց ոչնչացման հաջորդականությունը որոշելու համար»:
Բացի այդ, ուշադրություն է հատկացվել Ցամաքային զորքերի ստորաբաժանումների, Ռազմաօդային ուժերի, Հրթիռահրետանային զորքերի, «Սպեցնազի», տարբեր նշանակության զորամասերի գործողությունների կոորդինացման ուժգնացմանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել է «ուժգնացնել թշնամու ռազմավարական օբյեկտների նկատմամբ վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել ոչնչացնել այդ օբյեկտները»: