![](https://armlur.am/wp-content/uploads/2016/09/14446405_1311319652241416_558974559_o.jpg)
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի կունենա «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի անդամների կալանքի երկարացման հարցը:
Դատարանի դիմաց են հավաքվել Հիմնադիր խորհրդարանի աջակիցներն ու «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատները:
Դատարանի դիմաց է նաև Արայիկ Խանդոյանի մայրը` Ռիմա մայրիկը:
Նա նշեց, որ ընտրությունները կեղծված են եղել հակառակ դեպքում արդյունքներն այլ կլինեին:
Ապա դատարան բերվեց Արայիկ Խանդոյանը: