Գյումրու ընտրություններում իշխանիկները որոշել են ընտրազեղծարարության նոր հնարք կիրառել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրու ընտրություններում տեղական իշխանիկները որոշել են ընտրազեղծարարության նոր հնարք կիրառել։

Տեղեկություններ կան, որ իշխանության թեկնածուի թիմն ընտրատեղամասային հանձնաժողովի իր անդամներին առաջարկել է մրցակից թեկնածուների քվեները հաշվելիս մատները թանաքոտել եւ առնվազն 100 քվեաթերթիկի վրա հետք թողնելով՝ դարձնել անվավեր։

Հիշեցնենք, որ Գյումրիում առաջադրվել են «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական,  ԲՀԿ, «ԳԱԼԱ», «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Համախմբում», ՀԱԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները եւ «Բալասանյան դաշինքը»։

Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս