Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադից ներողություն է խնդրել սիրիական Դեյր-էզ-Զոր քաղաքում միջազգային կոալիցիայի կողմից հասցված ավիահարվածների մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Այո, ներողություն են խնդրել»,-ասել է Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Նա պարզաբանել է, որ ամերիկյան կողմը խոստովանել է, որ Դեյր-էզ-Զորի ավիահարվածը սխալմունք է եղել և ներողություն խնդրել Դամասկոսից Ռուսաստանի միջոցով:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ՌԴ արտգործնախարարի հետ բանակցությունների ժամանակ «ոչ մեծ առաջընթաց» է գրանցվել: