Սեպտեմբերի 22-ի, լույս 23-ի գիշերը, Մոսկվայի բնակիչները տարօրինակ պատկերի ականատես եղան: Դեռևս կեսգիշերից առևտրի կենտրոնի դիմաց հսկայական հերթ էր գոյացել: Մարդիկ պատրաստ էին ողջ գիշեր կանգնել փողոցում, որպեսզի բոլորից շուտ մտնեին առևտրի կենտրոն: Իսկ որն էր նման իրարանցման պատճառը:
Պարզվում է, որ ուրբաթ օրը Ռուսաստանում սկսվել է Apple — iPhone 7-ի վաճառքը և հսկայական հերթի գոյացման պատճառը հենց դա էր:
Առևտրի կենտրոնի դիմաց հավաքված մարդկանց թիվն իրոք հսկայական էր: Կային մարդիկ, ովքեր նույնիսկ պատրաստ էին իրենց տեղը վաճառել ուրիշներին: Խոսվում էր, որ առջևի տեղերի համար նախատեսված գումարը հասնում էր մի քանի հազար ռուբլու:
Երբ առևտրի կենտրոնը բացեց իր դռները, ներսում իսկական քաոս ստեղծվեց: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե շուտով ջրհեղեղ է սկսվելու և այս մարդիկ ցանկանում են հասնել տապանին` փրկվելու համար:
Չնայած այդ քան հերթը հեռախոսի սիրահարներին այնքան էլ չէր անհանգստացնում: Ընդհակառակը, նրանք բառացիորեն ճչում էին ուրախությունից, որ շուտով դառնալու են այդ հեռախոսի երջանիկ տերը:
Կենտրոնցի բացումից երկու ժամ առաջ այսպիսի արտահայտություն կարող էիր լսել. «Կանգնած եմ կեսգիշերից: Ես 302-րդն եմ հերթում և շատ գոհ եմ»:
Այս ամենը հիշեցնում էր ԽՍՀՄ-ի տարիների հացի հերթերը: