Հայտնի է, որ նախաճաշն ամենակարևոր սննդի ընդունումն է: Եվ դրանից է կախված մեր ինքնազգացողությունը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օգտակար սնունդ ընդունել:
Սակայն, ցավոք, գովազդների և այլ գործոնների պատճառով մենք իրականում սխալ սնունդ ենք ընդունում:
1. Թխվածքներ
Շատերը նախընտրում են նախաճաշին կրուասաններ ուտել, սակայն այն վնասակար է ոչ միայն կազմվածքի, այլև առողջության համար: Դրանք կտրուկ կարող են բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը: Ինչպես նաև սթրես առաջացնել: Թխվածքները կարելի է փոխարինել դիետիկ կարկանդակներով:

2. Սպիտակաձավարի շիլա
Ցորենը մանրացնելու դեպքում կորցնում է իր օգտակար հատկությունները, իսկ օսլան և գլյուտենը մնում են:

3. Վարսակի փաթիլներ կաթով
Գովազդներում պնդում են, որ այն հիանալի նախաճաշ է, հատկապես՝ երեխաների համար: Դա չի համապատասխանում իրականությանը: Փոխարինեք այն շոկոլադային վարսակի շիլայով:

4. Պանրիկներ և հալած պանիր
Դրանք արմավի յուղ և մեծ քանակությամբ շաքարավազ, ինչպես նաև նատրիում են պարունակում:

5. Քաղցրեղեն
Քաղցրավենիքները բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Դրանք կարելի է փոխարինել զեֆիրով կամ մարմելադով:

6. Նրբերշիկ
Դրանցում մեծ քանակությամբ օսլա, աղ և էմուլգատորներ են պարունակվում: Ավելի լավ է հավի կամ հնդկահավի միս օգտագործել:


























































































