Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն A խմբում կընդունի ուկրաինական «Զարյա»-ին: William Hill բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1․17 գործակցով։
Ուկրաինական ակումբի հաղթանակի գործակիցը 21․00 է, իսկ ոչ ոքին՝ 7.00։ Նշենք, որ առաջին տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվել էր հոլանդական «Ֆեյենորդին»: