Գյումրիում և Վանաձորում «Հայկական վերածնունդ»-ը «ճիշտ» մարդկանց վրա էր «ստավկա» արել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի ընտրությունների անակնկալն Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության հաղթարշավն էր՝ շուրջ երկու տասնյակ համայնքներում համայնքների ղեկավարներ, ավելի քան 200 ավագանու անդամներ, Գյումրու եւ Վանաձորի ընտրություններում երրորդ տեղը։ Սա վկայում է, որ իրավացի են նախկին ՕԵԿ-ականները, երբ ասում են, որ ընտրությունը բարդ գործընթաց է, եւ այստեղ երկարատեւ փորձ ու լուրջ աշխատանք է հարկավոր։ Ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ պակաս կարեւոր չէ թեկնածուների անձը՝ համենայնդեպս, Գյումրիում եւ Վանաձորում ՀՎԿ-ն «ճիշտ» մարդկանց վրա էր «ստավկա» արել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս