«Վերջին երկու տարիների ընթացքում, 2014-2015 թվականներից սկսած, երկու խոշոր զարգացում եղավ. առաջինը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սանկցիաներն էին, երկրորդ խողովակը համաշխարհային շուկաներում հումքային ապրանքների գների նվազում էր»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը:
Արամյանի խոսքով` եթե կառավարությունը հակազդող քայլեր չձեռնարկեր, ապա մենք կունենայինք բացասական տնտեսական աճ: «Եթե թվերի լեզվով խոսենք՝ այս պահին մեզ մոտ տրանսվերտները երկու տարիների մեջ անընդմեջ, շուրջ 700 միլիոն դոլարի չափով կրճատվում է: Շուրջ 140 միլոն էլ կունենաք այս տարի կրճատում, ակնհայտ է Հայաստանում այդքան արտարժույթ չի մտել: Տնտեսությունն օրգանիզմի նման մի բան է: Եթե կառավարությունը հակազդող քայլեր չձեռնարկեր՝ մենք կունենայինք բացասական տնտեսական աճ: Մեր պարտքը 2014, 2015 և 2016 թվականերին կուտակային մոտավորապես 900 միլիոնի չափով աճում է: Դա գրեթե նույնքան է, ինչքան մենք կրճատումներ ունեցել ենք տրանսվերտների մասով»:
Ֆինանսների նախարարն անդրադարձավ նաև ծառայողական մեքենաների կրճատումներին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: