«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ը հայտնել էր, որ ուշ երեկոյան տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս ասել է, որ տրագեդիկ բան չի տեսնում. «Եթե ցանկանան, կաշխատեմ, եթե չեն ցանկանա, տրագեդիկ բան չկա»: Իսկ ով է փոխարինելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանին կփոխարինի «Զանգեզուրի ՊՄԿ» գործադիր տնօրեն Վահե Հակոբյանը: Ի դեպ, վերջինիս պետք չի շփոթել Մաքսիմ Հակոբյանի որդու՝ մեկ անգամ արդեն Սյունիքի մարզպետ դարձած Վահե Հակոբյանի հետ: Ենթադրվում է, որ Սյունիքի մարզպետի փոփոխության հարցը ներառված կլինի ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: