Գերմանիան դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը, գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրին:

Աղբյուրի խոսքով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն «ուսումնասիրում է հնարավորությունները, որոնք կստիպեին Մոսկվային փոխել Սիրիայում իր դիրքորոշումը»:

Նշվում է, որ տվյալ հարցը քննարկման վաղ փուլում է:

Իր հերթին, Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտնել է, որ Սիրիայում վարած քաղաքականության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին առաջարկներ դեռևս չկան:

Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ Եվրամիությունն իր ջանքերը կուղղի Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանը, և ոչ թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը:




Լրահոս