Կառավարության այսօրվա նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Էդգար Գևորգյանին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին հարցը:
Ապա ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց Արմեն Կարապետյանին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին հարցը: Նախարարը նշեց, որ հաշվի է առնվել նրա դիմումը և նման որոշում կայացվել: