Թուրք-սիրիական սահմանին հնչած պայթյունի զոհ է դարձել 25 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք-սիրիական սահմանին հնչած պայթյունի հետևանքով Թուրքիայի կողմից աջակցվող ստորաբաժանման 25 անդամ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավոր են, հաղորդում է Reuters-ը:

Պայթյունը տեղի է ունեցել սիրիական Աթմեհ մարզում, որը գտնվում է Հալեպի արևմուտքում:

Զոհվածների մեծ մասը Failaq al-Sham կոչված ստորաբաժանման կազմում էին:

Թուրքիան աջակցում է Failaq al-Sham-ի հարձակումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ «Եփրատի Վահան» օպերացիայի շրջանակներում:




Լրահոս